18:10 26 հունիսի, 2024Վրաստանի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է Պորտուգալիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման մասին։
Պորտուգալիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը, Վրաստանը 1 միավորով վերջինն է F խմբում։
«Ծանր հանդիպում կլինի։ Մենք ավելի շատ ենք մոտիվացված, քանի որ Պորտուգալիան արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Լավագույն փորձառությունը կլինի մեզ համար առաջատար ֆուտբոլիստների դեմ խաղալը։
Ռոնալդուն եղել է իմ կուռքը մանկությունունում։ Միշտ երազել եմ խաղալ նրա դեմ։ Նա այլեւս Եվրոպայում չի խաղում, եւ ես շատ ուրախ եմ, որ այստեղ հնարավորությու կլինի նրա դեմ խաղալ։ Հույս ունեմ, որ կհաղթենք, իսկ ես խաղից հետո կստանամ Ռոնալդուի խաղաշապիկը։
Ոչ բոլորն էին վստահ, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել այստեղ, բայց մենք դեռ ունենք փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է ՈւեՖԱ-ի կայքը։
Վրաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.