12:12  ,  26 հունիսի, 2024

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Դոնարումային

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ ՊՍԺ-ն պատրաստ է այն երկարաձգել եւս երկու տարով։ Կողմերը կբանակցեն Եվրո-2024-ից հետո։

Դոնարուման 2021թ․ հուլիսին «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակում հեռանալուց հետո է միացել ՊՍԺ-ին, որի հետ անցած մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման, բաց թողել 38 գոլ, 16 խաղում դարպասը պահել է անառիկ։

Transfermarkt-ը Դոնարումայի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում