06:57  ,  29 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Բրազիլիայի եւ Կոլումբիայի հաղթանակները (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթում երկրորդ տուրի հանդիպումներն անցկացրին D խմբում ընդգրկված թիմերը։

Կոլումբիան 3:0 հաշվով հաղթեց կոստառիկացիներին եւ 6 միավորով առաջինն է՝ ապահովելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Աչքի ընկան անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը, թուրքական «Գալաթասարայի» պաշտպան Դավինսոն Սանչեսը եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան։

Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Պարագվայի նկատմամբ եւ 4 միավորով երկրորդն է։

Բրազիլիայից դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Ժիրոնայի» հարձակվող Սավիոն եւ Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան։

Վերջին տուրում Բրազիլիան կխաղ Կոլումբիայի, 1 միավոր ունեցող Կոստա Ռիկան՝ Պարագվայի հետ, որը երկու պարտությունից հետո զրկվեց քառորդ եզրափակիչ հնարավորությունից։

Ամերիկայի գավաթ, D խումբ, երկրորդ տուր

Պարագվայ - Բրազիլիա՝ 1:4

Օմար Ալդերետե, 48 - Վինիսիուս Ժունիոր, 35, 45+5, Սավիո, 43, Լուկաս Պակետա, 65, 11մ

Չիրացրած 11մ՝ Լուկաս Պակետա, 31

Հեռացում՝ Անդրես Կուբաս (Պարագվայ), 81

Կոլումբիա - Կոստա Ռիկա՝ 3:0

Լուիս Դիաս, 31, 11մ, Դավինսոն Սանչես, 59, Ջոն Կորդոբա, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում