10:50  ,  26 հունիսի, 2024

Մեսին վնասվածք է ստացել

Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։

Արգենտինան Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Չիլիի թիմին։

«Ոտքիս հետ կապված մկանային խնդիր կար, բայց կարողացա ավարտին հասցնել խաղը։ Հույս ունեմ՝ լուրջ վնասվածք չէ։ Առաջին խաղակեսի սկզբում զգացի ցավ։ Ծանր էր անցկացնել ամբողջ խաղը։ Դժվար էր ազատ տեղաշարժվել»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Երրորդ տուրում Արգենտինայի թիմը հունիսի 29-ին կմրցի Պերուի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը երկու հաղթանակից հետո արդեն ապահովել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում