01:01  ,  25 հունիսի, 2024

Եվրո-2024․ Իտալիան խուսափեց պարտությունից խորվաթների հետ խաղում եւ փլեյ-օֆֆում է, Իսպանիան ուժեղ էր Ալբանիայից (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում տեղի ունեցան B խմբի երրորդ տուրի հանդիպումները։

1/8 եզրափակիչի ուղեգիրը նախորդ տուրում նվաճած Իսպանիան 1:0 հաշվով պարտության մատնեց Ալբանիային եւ 9 միավորով գրավեց առաջին տեղը։

13-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ

Изображение

Խորվաթիայի հավաքականը վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ դիմակայությունում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

54-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չկարողացավ 11-մետրանոցից գրավել Ջանլուիջի Դոնարումայի (ՊՍԺ) պաշտպանած դարպասը, սակայն արդեն մեկ րոպե անց խորվաթների գրոհը Մոդրիչն ավարտեց գոլով (տեսանյութ

Ավելացված 8-րդ րոպեին Հռոմի «Լացիոյի» հարձակվող Մատիա Ձականին խփեց պատասխան գոլը՝ Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին փրկելով պարտությունից (տեսանյութ

Իտալիան 4 միավորով գրավեց երկրորդ տեղը, դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ։

Խորվաթիան 2 միավորով երրորդն է եւ զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Ալբանիան 1 միավորով գրավեց վերջին տեղը եւ լքեց պայքարը։

Изображение

Իտալիան առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել էր ալբանացիներին, երկրորդ տուրում 0:1 հաշվով պարտվել Իսպանիային։

Խորվաթիան առաջին տուրում 0:3 հաշվով պարտվել էր Իսպանիային, երկրորդ տուրում 2:2 հաշվով խաղացել ալբանացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով