14:13  ,  28 հունիսի, 2024

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի հավաքականի խաղացողին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Իտալիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի ծառայություններով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Կալաֆիորին մասնակցել է 40 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։  Transfermarkt-ը Կալաֆիորիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Կալաֆիորին Իտալիայի հավաքականի հետ մասնակցել է Եվրո-2024-ի խմբային փուլի երեք խաղերին էլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում