16:36  ,  28 հունիսի, 2024

Վան Դեյք․ Հասկանում ենք քննադատությունը, հնարավոր է՝ գերագնահատում ենք մեզ

Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը մեկնաբանել է մասնակցությունը Եվրո-2024-ին։ Խմբային փուլի երրորդ տուրի խաղում Ավստրիային 2:3 հաշվով պարտվելուց հետո Նիդերլանդների հավաքականը հայրենիքում արժանացել էր սուր քննադատության։

«Ես հիմար չեմ եւ գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ եւ աշխատում եմ այդ ուղղությամբ։ Հասկանում ենք քննադատությունը։ Ավստրիայի դեմ ամբողջ թիմը վատ խաղաց, բայց ես իմ մասին կխոսեմ եւ կասեմ, որ կարող եմ ավելի մեծ ներդրում ունենալ այստեղ։ Ոչինչ չընթացավ մեր մարտավարությամբ։ Սուր խոսակցություն ենք ունեցել մարզիչների հետ։

Հնարավոր է՝ մենք գերագնահատում ենք մեզ։  Եթե շարունակենք այսպես, ապա դուրս կմնանք եւ կնստենք տանը, իսկ մենք դա չենք ուզում»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է Reuters-ը։

1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը հուլիսի 2-ին կմրցի Ռումինիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս