01:01 25 հունիսի, 2024Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում տեղի ունեցան B խմբի երրորդ տուրի հանդիպումները։
1/8 եզրափակիչի ուղեգիրը նախորդ տուրում նվաճած Իսպանիան 1:0 հաշվով պարտության մատնեց Ալբանիային եւ 9 միավորով գրավեց առաջին տեղը։
13-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ)։
#EURO2024 | #ALBESP pic.twitter.com/yqEDHogfIR
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
A match-winning performance @Vivo_GLOBAL | #EUROPOTM pic.twitter.com/i1DU5qXzDk
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
Խորվաթիայի հավաքականը վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ դիմակայությունում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
54-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չկարողացավ 11-մետրանոցից գրավել Ջանլուիջի Դոնարումայի (ՊՍԺ) պաշտպանած դարպասը, սակայն արդեն մեկ րոպե անց խորվաթների գրոհը Մոդրիչն ավարտեց գոլով (տեսանյութ)։
Modrić leading from the front #EURO2024 | #CROITA pic.twitter.com/tyD6MbQ7xA
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
What it means to Modrić #EURO2024 | #CROITA pic.twitter.com/i8xOsFJ9FH
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
Ավելացված 8-րդ րոպեին Հռոմի «Լացիոյի» հարձակվող Մատիա Ձականին խփեց պատասխան գոլը՝ Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին փրկելով պարտությունից (տեսանյութ)։
#CROITA 1:1
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 24, 2024
#ITA = 1/8-Finale.
Congrats, @Azzurri! #EURO2024 | #CRO | #ITA pic.twitter.com/gyjiGNAqCM
Zaccagni #EURO2024 | #CROITA pic.twitter.com/BfdSGs5d7b
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
Իտալիան 4 միավորով գրավեց երկրորդ տեղը, դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ։
Խորվաթիան 2 միավորով երրորդն է եւ զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։
Ալբանիան 1 միավորով գրավեց վերջին տեղը եւ լքեց պայքարը։
A massive game #EURO2024 | #CROITA pic.twitter.com/sqtMdhEsPh
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
Իտալիան առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել էր ալբանացիներին, երկրորդ տուրում 0:1 հաշվով պարտվել Իսպանիային։
Խորվաթիան առաջին տուրում 0:3 հաշվով պարտվել էր Իսպանիային, երկրորդ տուրում 2:2 հաշվով խաղացել ալբանացիների հետ։
How Group B finished...#EURO2024 pic.twitter.com/rggqLFXc5V
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
#EURO2024 pic.twitter.com/v6hlapLABr
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) June 24, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.