18:38  ,  24 հունիսի, 2024

«Նոային» է միացել պորտուգալացի Հելդեր Ֆերեյրան

Պորտուգալացի վինգեր Հելդեր Ֆերեյրան տեղափոխվել է Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոա», հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Նա պորտուգալական «Վիտորիա  Գիմարայեշի» սան է, 2017 թվականից հանդես է եկել ակումբի գլխավոր թիմում, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»։

Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Հելդեր Ֆերեյրան անցկացրել է 111 խաղ ու խփել 10 գոլ։ Նա խաղացել է նաև Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Երկրի մինչև 20 տարեկանների հավաքականում 2 գոլ  է խփել անցկացրած 5 խաղում։ 

27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով