08:22  ,  24 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ ԱՄՆ-ի եւ Ուրուգվայի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթում առաջին տուրի հանդիպումներն անցկացրին C խմբում ընդգրկված թիմերը։

ԱՄՆ-ի հավաքականը Տեխասի Առլինգտոն քաղաքում ընդունեց Բոլիվիայի թիմին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալական «Միլանի» հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։

43-րդ րոպեին Պուլիշիչի փոխանցումից հետո աչքի ընկավ «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը։

Խմբյի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Պանամայի թիմին։

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մեքսիկական «Դեպորտիվո Տոլուկայի» հարձակվող Մաքսիմիլինաո Արաուխոն (տեսանյութ)։ 85-րդ րոպեին ուրուգվայցիների առավելությունը կրկնապատկեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունիեսը։

Ավելացված առաջին րոպեին Ուրուգվայի երրորդ գոլը խփեց բրազիլական «Ֆլամենգոյի» պաշտպան Մատիաս Վինյան։

Պանամայի թիմի միակ գոլը ավելացված 5-րդ րոպեին խփեց ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Միքայել Մուրիլոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում