21:56  ,  23 հունիսի, 2024

«Նոայի» ալբանացի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել ալբանացի Էրալդո Չինարին, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

27-ամյա հարձակվողը կարիերան սկսել է ալբանական «Վլազնիայում»: 2018 թվականին տեղափոխվել է Տիրանայի «Պարտիզանի», որի կազմում  2018/19 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն։

Տիրանան ներկայացնող այս թիմում Չինարին 3 մրցաշրջանում անցկացրել է 75 խաղ ու դարձել 24 գոլի հեղինակ։ «Պարտիզանիից» հետո ալբանացի հարձակվողը 2 մրցաշրջան անցկացրել է թուրքական «Սամսունսպորում»: Էրալդո Չինարին «Նոա» է տեղափոխվել հյուսիսմակեդոնական «Շկենդիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում