21:10  ,  23 հունիսի, 2024

Հայաստան - Թուրքիա՝ 3:1

Շախմատի Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի թիմին Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում։

Հաղթանակներ տարան Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակեցին կեսական միավոր։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։

Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։

Հայաստանն ու Ռումինիան 2,5-ական միավորով կիսում են երկրորդ տեղը։ Առաջատարը Իսրայելի գլխավոր թիմն է՝ 3 միավոր։

Առաջնությունում կանցկացվի 7 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում