21:10 23 հունիսի, 2024Շախմատի Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի թիմին Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում։
Հաղթանակներ տարան Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակեցին կեսական միավոր։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։
Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։
Հայաստանն ու Ռումինիան 2,5-ական միավորով կիսում են երկրորդ տեղը։ Առաջատարը Իսրայելի գլխավոր թիմն է՝ 3 միավոր։
Առաջնությունում կանցկացվի 7 տուր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.