17:03  ,  23 հունիսի, 2024

ՉԼ․ «Փյունիկի» հանդիպումների մրցավայրն ու ժամանակացույցը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը Մինսկի «Դինամոյի» հետ կանցկացնի հուլիսի 10-ին  հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Բելառուսական թիմերը եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։

Պատասխան հանդիպումը Երևանում տեղի կունենա հուլիսի 16-ին եւ 20:00-ին: «Փյունիկը» «Դինամոյին» կընդունի Երեւանի «Ուրարտու» ստադիոնում:

Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:

«Փյունիկը» պարտվելու դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով