00:50  ,  23 հունիսի, 2024

Եվրո-2024․ Բելգիան ուժեղ էր Ռումինիայից՝ 2:0 (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը Քյոլնում մրցեց ռումինացիների հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը (տեսանյութ

80-րդ րոպեին բելգիացիների առավելությունը կրկնապատկեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (տեսանյութ

Գոլային փոխանցումը սեփական տուգանային հրապարակից կատարեց գերմանական «Վոլֆսբուրգի» դարպասապահ Կոեն Կաստելսը։

E խմբում բոլոր թիմերն ունեն 3 միավոր։ Առաջատարը Ռումինիան է։ Բելգիան երկրորդ տեղում է։ Հաջորդ տեղերում են Սլովակիան ու Ուկրաինան։

Առաջին տուրում Բելգիան 0:1 հաշվով պարտվել էր Սլովակիային, որը երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվել է ուկրաինացիներին։ Ռումինիան 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով