Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Վրաստանի եւ Չեխիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
23-րդ րոպեին Չեխիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն «Բայերի» հարձակվող Ադամ Հլոժեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո ձեռքով խաղի պատճառով գոլը չգրանցվեց (տեսանյութ)։
Ավելացված չորրորդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ)։
59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը (տեսանյութ)։
F խմբում Վրաստանն ու Չեխիան ունեն 1-ական միավոր։
Առաջին տուրում Վրաստանը 1:3 հաշվով պարտվել էր թուրքերին։ Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել էր չեխերին։
Այս խմբի երկրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Թուրքիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
Եվրո-2024, F խումբ, երկրորդ տուր
Վրաստան - Չեխիա՝ 1:1
Ժորժ Միկաուտաձե, 45+4, 11մ - Պատրիկ Շիկ, 59
COMPOS #GEOCZE | #EURO2024 pic.twitter.com/tYp3TKHiGX
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) June 22, 2024
Georgia take the lead before the break#EURO2024 | #GEOCZE pic.twitter.com/33qem2lRHV
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 22, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում