18:07  ,  20 հունիսի, 2024

Պարածանրամարտի Աշխարհի գավաթ․ Հայաստանը նվաճել է 6 մեդալ (ֆոտո, վիդեո)

Թբիլիսիում ընթացող պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի թիմի երեք մարզիկներ 49 կգ քաշային կարգում աննախադեպ արդյունքներ են գրանցել, հաղորդում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի ֆեյսբուքյան էջը։

Արթուր Բաբայանը 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ և նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ։

Ռաֆայել Համազասպյանը 15-17 տարիքային խմբում, 75կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ։

Խորեն Ծատուրյանը 18-20 տարիքային խմբում 105կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ։

Մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։

Հավաքական թիմի հետ են նաև մարզչական հետևյալ կազմ․ Գևորգ Հովհաննիսյան (պատվիրակության ղեկավար), Գրետա Վարդանյան, Հարություն Մխիթարյան և Գոռ Նարինջյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում