10:36  ,  27 հունիսի, 2024

Եվրո-2024. Մամարդաշվիլին ռեկորդ է կրկնել սեյվերի քանակով

Վրաստանի հավաքականի եւ «Վալենսիայի» 23-ամյա դարպասապահը Գեորգի Մամարդաշվիլին Եվրոպայի առաջնությունների ռեկորդ է կրկնել խմբային փուլի երեք հանդիպումներում կատարած սեյվերի քանակով՝ 21։

Եվրո-2004-ում լատվիացի Ալեքսանդր Կոլինկոն եւս 21 սեյվ էր կատարել խմբային փուլի երեք խաղերում։

Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի երրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել է պորտուգալացիներին եւ 4 միավորով երրորդ տեղից դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս