11:50  ,  27 հունիսի, 2024

«Ինտերը» կփորձի ձեռք բերել Շվեյցարիայի հավաքականի խաղացողին

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Շվեյցարիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» 23-ամյա վինգեր Դան Նդոյի ծառայություններով, հաղորդում է x.com/Plettigoal-ը։

Եվրո-2024-ում Դան Նդոյը խփել է իր առաջին գոլը ազգային թիմում՝ գրավելով Գերմանիայի հավաքականի դարպասը խմբային փուլի երրորդ տուրի խաղում (1:1):

Դան Նդոյը 2023 թվականի է հանդես գալիս «Բոլոնիայում»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Անցած ակումբային մրցաշրջանում նա 38 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դան Նդոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս