11:01  ,  27 հունիսի, 2024

Միկաուտաձեն կրկնեց Պլատինիի, Ռոնալդուի ցուցանիշը

Երեք գոլով Եվրո-2024-ի խմբային փուլի լավագույն ռմբարկու դարձած Ժորժ Միկաուտաձեն կարողացավ մեկական գոլ խփել երեք հանդիպումներում էլ։

Վրաստանի հավաքականի եւ ֆրանսիական «Մեցի» 23-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ 9-րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է Եվրոպայի առաջնության խմբային փուլի բոլոր հանդիպումներում գոլ խփել։

Նրանից առաջ այդպիսի նվաճում ունեցել են Միշել Պլատինին (1984), Ալան Շիրերը (1996), Խրիստո Ստոիչկովը (1996), Սավո Միլոշեւիչը (2000), Միլան Բարոշը (2004), Ռուդ վան Նիստելռոյը (2004), Գարեթ Բեյլը (2016) եւ Կրիշտիանու Ռոնալդուն (2021)։

Միկաուտաձեն Եվրո-2024-ի խմբային փուլում ավելի շատ գոլ է խփել, քան Ֆրանսիան (2 գոլ), Բելգիան (2 գոլ), Անգլիան (2 գոլ), Դանիան (2 գոլ), Սլովենիան (2 գոլ), Ուկրաինան (2 գոլ), Հունգարիան (2 գոլ), Շոտլանդիան (2 գոլ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս