18:07 20 հունիսի, 2024Թբիլիսիում ընթացող պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի թիմի երեք մարզիկներ 49 կգ քաշային կարգում աննախադեպ արդյունքներ են գրանցել, հաղորդում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի ֆեյսբուքյան էջը։
Արթուր Բաբայանը 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ և նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ։
Ռաֆայել Համազասպյանը 15-17 տարիքային խմբում, 75կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ։
Խորեն Ծատուրյանը 18-20 տարիքային խմբում 105կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ։
Մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։
Հավաքական թիմի հետ են նաև մարզչական հետևյալ կազմ․ Գևորգ Հովհաննիսյան (պատվիրակության ղեկավար), Գրետա Վարդանյան, Հարություն Մխիթարյան և Գոռ Նարինջյան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.