18:37  ,  18 հունիսի, 2024

ATP-500․ Խաչանովը պարտվեց Լոնդոնի մրցաշարի մեկնարկում

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Լոնդոնում անցկացվող ATP-500 մրցաշարի մեկնարկում։

Հայ թենիսիստի մրցակիցն աշխարհի 23-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, որն առավելության հասավ 7:5, 7:6 (7:5) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Լոնդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,2 միլիոն եվրո է։

Խաչանովը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Նախորդ երկու մրցախաղերում նա պարտվել էր սլովակ Յոզեֆ Կովալիկին «Ռոլան Գարոսում» եւ ավստրալացի Ալեքսանդր Վուկիչին Հերտոգենբոսխում  (Նիդերլանդներ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում