21:03  ,  20 հունիսի, 2024

Հարի Քեյնը 50-րդ գոլը խփեց այս մրցաշրջանում

Եվրո-2024-ի երկրորդ տուրի խաղում Դանիայի հավաքականի դարպասը գրավելու շնորհիվ Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը 50-րդ գոլը խփեց այս մրցաշրջանում։ Նա անցկացնում է 54-րդ հանդիպումը։

«Բավարիայում» անցկացրած 45 խաղում Քեյնը խփել էր 44 գոլ։ Անգլիայի հավաքականի հետ ավարտվող մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, խփել 6 գոլ։

Դանիա - Անգլիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում