23:16  ,  20 հունիսի, 2024

«Արարատ-Արմենիայի» նորեկը Գանայից (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիային» է միացել գանացի 26-ամյա վինգեր Էրիկ Օկանսին։

Նրա նախորդ ակումբը Բելգիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լիերսն» էր։ Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել հիմնականում բելգիական թիմերի կազմում («Էյպեն», «Կորտրիկ», «Վասլանդ-Բեվերեն»), հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներին մոլդովական «Զիմբրուի» դեմ։ 

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում