21:54  ,  20 հունիսի, 2024

Եվրո-2024. Դանիա - Անգլիա՝ 1:1 (տեսանյութ)

Եվրո-2024-ի C խմբի երկրորդ տուրի խաղում մրցեցին Դանիայի եւ Անգլիայի հավաքականները։

Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ

Դանիան հաշիվը հավասարեցրեց 34-րդ րոպեին պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Յուլմանի գոլի շնորհիվ (տեսանյութ)։ Նա անգլիացիների դարպասը գրավեց 28 մետրից կատարած հարվածով։

Անգլիան C խմբի առաջատարն է՝ 4 միավոր։ Սլովենիան ու Դանիան վաստակել են 2-ական, Սերբիան՝ 1 միավոր։

Եվրո-2024, С խումբ, երկրորդ տուր

Դանիա - Անգլիա՝ 1:1

Մորտեն Յուլման, 34 - Հարի Քեյն, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում