21:56  ,  7 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականը հաղթեց 4 անընդմեջ պարտությունից հետո (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չորս անընդմեջ պարտություններից հետո առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած ընկերական խաղում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ ղազախական «Աստանայի» պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը։ Տիկնիզյանը փորձում էր փոխանցում կատարել «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանին (տեսանյութ

58-րդ րոպեին աչքի ընկավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ կրկնապատկելով դաշտի տերերի առավելությունը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց հունգարական «Ֆերենցվարոշի» հարձակվող Էդգար Սեւիկյանը։

Ավելացված ժամանակում Ղազախստանի թիմից 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Օրդաբասիի» կիսապաշտպան Բայուրժան Իսլամխանը։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Ղազախստան՝ 2:1

Ալեքսանդր Մարոչկին, 4, ինքնագոլ, Վահան Բիչախչյան, 58- Բայուրջան Իսլամխան, 90+6, 11մ

Հայաստան

1. Օգնյեն Չանչարևիչ, 3. Վարազդատ Հարոյան (ա) (5. Ստյոպա Մկրտչյան, 80), 4. Գեորգի Հարությունյան, 8. Էդուարդ Սպերցյան (11. Հովհաննես Հարությունյան,  88), 13. Կամո Հովհաննիսյան, 18. Արթուր Միրանյան (7. Էդգար Սևիկյան, 46), 19. Էդգար Գրիգորյան, 20. Արտակ Դաշյան (17. Սոլոմոն Ուդո, 88), 21. Նաիր Տիկնիզյան (9. Արթուր Սերոբյան, 69), 22. Սերգեյ Մուրադյան, 23. Վահան Բիչախչյան (10. Ժիրայր Շաղոյան, 69)

Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան, 2. Դավիդ Դավիդյան, 6. Տիգրան Ավանեսյան, 14. Գոռ Մանվելյան, 15.Գևորգ Թարախչյան, 24. Անդրանիկ Հակոբյան, 25. Էրիկ Սիմոնյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով