16:45  ,  30 մայիսի, 2024

Եվրո-2026. Ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 6-րդ խմբում։ Մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Խմբերում առաջին տեղ զբաղեցրած 10 հավաքականները կնվաճեն Եվրո-2026-ի ուղեգրեր։ Նրանց կմիանան եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Հիմնական փուլի հանդիպումները տեղի են ունենալի 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում