01:41  ,  30 մայիսի, 2024

«Օլիմպիակոսը»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր (տեսանյութ)

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը։ Տիտղոսը վիճարկեցին հունական «Օլիմպիակոսն» ու իտալական «Ֆիորենտինան»։ Նվազագույն հաշվով հաղթեց հունական թիմը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0։

Միակ գոլը 116-րդ րոպեին խփեց «Օլիմպիակոսի» մարոկկացի հարձակվող Այուբ Էլ Կաաբին (տեսանյութ), որը 11 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն։

«Օլիմպիակոսն» առաջին եվրագավաթային տիտղոսը նվաճեց ակումբի պատմության մեջ, նաեւ առաջին հունական թիմն է, որին հաջողվում է եվրագավաթ նվաճել։

«Ֆիորենտինան» երկրորդ տարին անընդմեջ պարտվեց Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ 

Անցած տարի իտալական թիմը 1:2 հաշվով պարտվել էր անգլիական «Վեստ Հեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում