00:52  ,  28 մայիսի, 2024

Ռոնալդուն՝  Սաուդյան Արաբիայի առաջնության ռեկորդակիր (տեսանյութ)

«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Սաուդյան Արաբիայի առաջնության ռեկորդակիր մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում Ռոնալդուն խփեց 35 գոլ։ 

Վերջին տուրում «Ալ Նասրը» տանը 4:2 հաշվով հաղթեց «Ալ Իթիհադին», Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։

Նախորդ ռեկորդակիրը «Ալ Իթիհադի» մարոկկացի հարձակվող Աբդերազակ Ամդալան էր, որը 2018-2019 թվականների առաջնությունում խփել է 34 գոլ։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 46 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում