Աշխարհի չորրորդ ռակետ, 2020թ․ մենախաղի օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը դարձավ երրորդ թենիսիստը, որին հաջողվեց «Ռոլան Գարոսում» պարտության մատնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, «Ռոլան Գարոսի» 14-ակի հաղթող Ռաֆայել Նադալին։
37-ամյա իսպանացի թենիսիստն առաջին անգամ պարտվեց «Ռոլան Գարոսի» մեկնարկում։
Նադալը նախկինում Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտվել էր սերբ Նովակ Ջոկովիչին (2015թ․ (քառորդ եզրափակիչ), 2021թ․ (կիսաեզրափակիչ)) եւ շվեդ Ռոբին Սյոդերլինգին (2009թ․ (1/8 եզրափակիչ)):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում