14:35  ,  27 մայիսի, 2024

Elite Neon Cup․ «Ուրարտու-2012» թիմն Աթենքում գրավել է 5-րդ տեղը (ֆոտո)

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված ֆուտբոլի Elite Neon Cup պատանեկան (մինչեւ 12 տարեկան)  մրցաշարում «Ուրարտու-2012» թիմը գրավել է 5-րդ տեղը։

Խմբային փուլում երեւանյան թիմը A խմբում գրավել էր առաջին տեղը եւ դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ 0:4 հաշվով պարտվել է Սոչիի «Սպորտային դպրոց N7»-ի հասակակիցներին։

5-րդ տեղի համար պայքարում «Ուրարտու-2012» թիմը 3:0 հաշվով հաղթել է հունական «Պաֆոսի» ակադեմիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով