23:05  ,  17 հունիսի, 2024

ՉԼ․ «Փյունիկի» հնարավոր մրցակիցները

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:

Երեւանյան թիմն ընդգրկված է երրորդ զամբյուղի «Seeded» թիմերի շարքում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին կարող են բաժին հասնել Բաթումիի «Դինամոն», Մինսկի «Դինամոն», ղազախական «Օրդաբասին» կամ Սան Մարինոյի չեմպիոն «Վիրտուսը»:

Վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով