12:48  ,  27 մայիսի, 2024

Լա Լիգա․ Արտյոմ Դովբիկը՝ մրցաշրջանի լավագույն ռմբարկու

«Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 36 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Ռմբարկուների մրցավազքում նա մեկ գոլով գերազանցեց «Վիլյառեալի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտին, որը խփել է 23 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Երրորդ տեղը կիսում են «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (19 գոլ, 8 գոլային փոխանցում) եւ Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (19 գոլ, 6 գոլային փոխանցում)։

«Ժիրոնան» նվաճել է բրոնզե մեդալները եւ առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում