00:56  ,  26 մայիսի, 2024

«Ռեալը» ոչ ոքի խաղաց «Բետիսի» հետ վերջին տուրում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բետիսին»։

Հանդիպման մեկնարկից առաջ երկրպագուները հրաժեշտ տվեց «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին, որը հայտարարել է Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու որոշման մասին։

Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

39-րդ րոպեին բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց հյուրերի ամերիկացի կիսապաշտպան Ջոնի Կարդոզոն, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

«Ռեալն» առաջնությունն ավարտեց 95 միավորով։ «Բետիսը» 57 միավորով 7-րդն է եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգային։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Բետիս»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս