21:58  ,  25 մայիսի, 2024

«Յուվենտուսի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Մոնցային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Առաջին խաղակեսում երկու րոպեում երկու գոլ խփեցին իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան եւ բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն։

«Յուվենտուսը» 71 միավորով գրավեց երրորդ տեղը, «Մոնցան» 45 միավորով 12-րդն է։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Յուվենտուս» - «Մոնցա»՝ 2:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կիեզա, 26, Ալեքս Սանդրո, 28

Հեռացում՝ Ալեսիո Ձերբին («Մոնցա»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում