19:28  ,  25 մայիսի, 2024

«Փյունիկը» հաղթեց «Շիրակին» եւ հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)

Երեւանի «Փյունիկը» 16-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 1:0 Հաշվով։

Հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

«Փյունիկը» վաստակեց 82 միավոր եւ 2 միավոր գերազանցեց Երեւանի «Նոային», որը սեփական խաղադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ է տանում «Վեստ Արմենիայի» նկատմամբ։

10-րդ րոպեին Մալին ներկայացնող հարձակվող Հաջի Դրամեն առաջ մղեց «Վեստ Արմենիային»։

30-րդ րոպեին «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը 11-մետրանոցից վերականգնեց հավասարությունը։ 79-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը։ Ավելացված ժամանակում հոլանդացի հոլանդացի կիսապաշտպան Ջասթին Մեթյուն խփեց դաշտի տերերի երրորդ գոլը։

Նախորդ անգամ «Փյունիկը» չեմպիոն էր դարձել 2022-ին։

«Վեստ Արմենիան» 37 միավորով գրավեց 7-րդ տեղը, «Շիրակը» 33 միավորով 8-րդն է։ Երկու թիմերն էլ պահպանեցին տեղը Պրեմիեր լիգայում։

Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:1

Արտակ Դաշյան, 54

Հեռացում՝ Մորի Կոնե («Շիրակ»), 83, երկրորդ դեղին քարտ

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 3:1

 Արթուր Միրանյան, 30, 11մ, Պաբլո Սանթոս, 79, Ջասթին Մեթյու, 90+12 - Հաջի Դրամե, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով