00:39  ,  25 մայիսի, 2024

«Բոլոնիան» պարտվեց եւ գրավեց չորրորդ տեղը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ջենոան» ընդունեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին (տեսանյութ) եւ պորտուգալացի հարձակվող Վիտոր Օլիվեյրան (տեսանյութ

«Բոլոնիան» 68 միավորով գրավեց չորրորդ տեղը։ Նույնքան միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ջենոան» 11-րդն է՝ 49 միավոր։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ջենոա» - «Բոլոնիա»՝ 2:0

Ռուսլան Մալինովսկի, 13, Վիտոր Օլիվեյրա, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում