21:09  ,  24 մայիսի, 2024

Ա Սերիա․ Լաուտարո Մարտինեսը՝ մրցաշրջանի լավագույն խաղացող

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը ճանաչվել է Ա Սերիայի ավարտվող մրցաշրջանի լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի կայքը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ «Ինտերը» նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում