17:28  ,  24 մայիսի, 2024

Ա Սերիա․ Սիմոնե Ինձագին՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի ավարտվող մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի կայքը։

 Միլանյան թիմը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Վերջին տուրից առաջ «Ինտերն» ունի 93 միավոր։ Երկրորդ տեղը գրաված «Միլանն» ունի 74 միավոր։

Սիմոնե Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում