14:17  ,  24 մայիսի, 2024

Ա Սերիա․ Ամսվա լավագույն խաղացողն ու մարզիչը

«Ատալանտայի» 66-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին արժանացել է Ա Սերիայի լավագույն մարզիչի մրցանակին մայիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

«Ատալանտան» այս ամիս հաղթել է «Սալերնիտանային» (2:1), «Ռոմային» (2:1) եւ «Լեչեին» (2:0)։

Ա Սերիայի վերջին տուրից առաջ «Ատալանտան» 66 միավորով 5-րդն է։ Թիմը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը եւ ապահովել տեղը Չեմպիոնների լիգայում։

Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ատալանտան» 0:1 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»։

Ա Սերիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Բոլոնիայի» 22-ամյա իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին։

Այս ամիս «Բոլոնիան» 0:0 հաշվով է խաղացել «Տորինոյի» հետ, 2:0 հաշվով հաղթել է «Նապոլիին», 3:3 հաշվով է ավարտել հանդիպումը «Յուվենտուսի» հետ։ Կալաֆիորին դարձել է երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

«Բոլոնիան» 68 միավորով երրորդն է եւ նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում