23:08  ,  23 մայիսի, 2024

Ռոբերտ Լեւանդովսկի․ Մենք «մահվան խմբում» ենք

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գնահատել է լեհերի հնարավորությունները Եվրո-2024-ի D խմբում։

«Մենք «մահվան խմբում» ենք։ Շատ ծանր կլինի, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել։ Ֆրանսիան ամբողջ մրցաշարի ֆավորիտն է։ Նրանց հետ դիմակայությունը կլինի մարտահարվեր, բայց մենք պատրաստ ենք։ Մենք ապացուցելու բան ունենք։ Պետք է լավագույն կերպով օգտագործենք մեր որակները։ Եթե հաջողությունը ժպտա, կհասնենք լավ արդյունքի»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Խմբային փուլում Լեհաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիան, Նիդերլանդները եւ Ավստրիան։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում