22:15  ,  23 մայիսի, 2024

Ռաուլը ցանկանում է հեռանալ «Ռեալի» երկրորդ թիմից

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի («Կաստիլյա») գլխավոր մարզիչ, Արքայական ակումբի լեգենդար խաղացող Ռաուլ Գոնսալեսը ամռանը կարող է հեռանալ պաշտոնից։

Նա «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է ուժերը փորձել Գերմանիայի Բունդեսլիգայում, հաղորդում է գերմանական Bild-ը։

Առայժմ հայտնի չէ, թե որ ակումբից կարող է առաջարկ ստանալ Ռաուլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում