18:19  ,  23 մայիսի, 2024

Տիագո Մոտան հեռացավ «Բոլոնիայից»

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի կայքը։
41-ամյա մասնագետը որոշել է չերկարաձգել պայմանագիրը։

Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ Տիագո Մոտան կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը», որը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։

«Բոլոնիան» Տիագո Մոտայի գլխավորությամբ Իտալիայի ընթացիկ առաջնության վերջին տուրից առաջ 68 միավորով երրորդն է եւ ապահովել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում