01:03  ,  23 մայիսի, 2024

«Բայերն» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերն» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում։ Եվրոպայի լիգայի եզրափակիչում իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց իտալական «Ատալանտային»։

Ավարտվեց «Բայերի» ռեկորդային անպարտելի շարքը՝ 51 անընդմեջ հանդիպում։

Մայիսի 25-ին «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս