17:23  ,  21 մայիսի, 2024

Եվրո-2024. Անգլիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է նախնական կազմը Եվրո-2024-ի համար։

Դարպասապահներ․ Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»), Աարոն Ռամսդեյլ («Արսենալ»), Ջեյմս Տրաֆորդ («Բարնլի»)։

Պաշտպաններ․ Ջարեդ Բրենթուեյթ («Էվերտոն»), Լյուիս Դանք («Բրայթոն»), Ջո Գոմես («Լիվերպուլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Էզրի Կոնսա («Աստոն Վիլա»), Հարի Մագուայր («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջարել Կուանսա («Լիվերպուլ»), Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիեր («Նյուքասլ Յունայթեդ»), Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Քոնոր Գալագեր («Չելսի»), Կյորթիս Ջոնս («Լիվերպուլ»), Կոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դեքլան Ռայս («Արսենալ»), Ադամ Ուորթոն («Քրիսթալ Փելաս»)։

Հարձակվողներ․ Ջարոդ Բոուեն («Վեստ Հեմ»), Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ Յունայթեդ»), Ջեք Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»), Ջեյմս Մեդիսոն («Տոտենհեմ»), Քոուլ Փալմեր («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»), Այվան Թոնի («Բրենթֆորդ»), Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում