23:25  ,  17 մայիսի, 2024

Թայսոն Ֆյուրին հրեց Ալեքսանդր Ուսիկին հայացքների մենամարտի ժամանակ (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 35-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրին (34-0-1, 24 նոկաուտ) հրեց WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, 37-ամյա ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին (21-0, 14 նոկաուտ) շհայացքների մենամարտի ժամանակ, որը տեղի է  ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Նրանց չեմպիոնական մենամարտը նախատեսված է մայիսի 18-ին։

Տեղի է ունեցել կշռման արարողությունը․ Ալեքսանդր Ուսիկի քաշը 105,9 կգ է, Թայսոն Ֆյուրիինը՝ 118,8 կգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում