01:28  ,  16 մայիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրից տեղափոխված խաղում «Չելսին» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ

«Չելսիից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերն ու ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն։

Վերջին տուրից առաջ «Չելսին» 60 միավորով 6-րդն է, «Բրայթոն»10-րդ տեղում է՝ 48 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով պարտության մատնեց «Նյուքասլ Յունայթեդին» (տեսանյութ

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմից գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն, կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոն եւ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։

«Նյուքասլ Յունայթեդը» 57 միավորով 7-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում