«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» հաղթանակները (տեսանյութ)

01:28   16 մայիսի, 2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրից տեղափոխված խաղում «Չելսին» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ)։

«Չելսիից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերն ու ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն։

Վերջին տուրից առաջ «Չելսին» 60 միավորով 6-րդն է, «Բրայթոն»10-րդ տեղում է՝ 48 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով պարտության մատնեց «Նյուքասլ Յունայթեդին» (տեսանյութ)։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմից գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն, կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոն եւ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։

«Նյուքասլ Յունայթեդը» 57 միավորով 7-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան միավորով 8-րդ տեղում է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.