13:44  ,  17 ապրիլի, 2024

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» 20-ամյա գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հաղորդում է Football Espana-ն։

Գերմանական ակումբը Ֆլորիան Վիրցի տրանսֆերից ակնկալում է 150 միլիոն եվրո։

Արքայական ակումբը Վիրցի տրանսֆերը կարող է նախաձեռնել հաջորդ տարվա ամռանը, երբ կավարտվի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ եւ առաջարկ կանի նաեւ իսպանացի մասնագետին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում