12:22  ,  14 ապրիլի, 2024

Իսլամ Մախաչեւն ընդունել է Արման Ծառուկյանի մարտահրավերը

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը սոցիալական ցանցերում արած գրառումով պատասխանել է UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանին, որը UFC 300 մրցաշարում պարտության է մատնել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային եւ մարտահրավեր նետել Իսլամ Մախաչեւին։

«Եղի՛ր պատրաստ։ Շուտով կհանդիպենք տղա»,- գրել է Իսլամ Մախաչեւը։

2019թ․ ապրիլի Իսլամ Մախաչեւը հաղթել էր Արման Ծառուկյանին մրցավարների միաձայն որոշմամբ (տեսանյութ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում